Ալեքսանդր Վոզիանով
Ալեքսանդր Վոզիանով ուկրաիներեն՝ Олександр Федорович Возіанов | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 2, 1938 |
Ծննդավայր | Մելիտոպոլ (քաղաք, Ուկրաինա), Զապորոժիեի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | մայիսի 7, 2018 (79 տարեկան) |
Մահվան վայր | Կիև, Ուկրաինա |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ուկրաինա |
Կրթություն | Կիևի բժշկական համալսարան |
Մասնագիտություն | համալսարանի դասախոս և ուրոլոգ |
Գիտական աստիճան | բժշկական գիտությունների դոկտոր |
Աշխատավայր | National Academy of Medical Sciences of Ukraine? և Կիևի բժշկական համալսարան |
Անդամակցություն | Ուկրաինայի գիտությունների ազգային ակադեմիա |
Ամուսին | Ժաննա Վոզիանովա |
Զավակներ | Q12090195? |
Պարգևներ |
Ալեքսանդր Ֆեդերովիչ Վոզյանով (հոկտեմբերի 2, 1938, Մելիտոպոլ (քաղաք, Ուկրաինա), Զապորոժիեի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ - մայիսի 7, 2018, Կիև, Ուկրաինա), խորհրդային և ուկրաինացի բժիշկ, ուրոլոգ, ուրուլոգիական գիտական դպրոցի հիմնադիր։ Բժշկական գիտությունների դոկտոր (1978), պրոֆեսոր (1980), Ուկրաինայի գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս (1991 թվականի ապրիլից), Ուկրաինայի բժշկական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս (1993 թվականի մարտից)։ Ուկրաինայի բժշկական գիտությունների ակադեմիայի նախագահ (1993 թվականի մարտից մինչև 2011 թվականի հունվար)։ Ուկրաինայի գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության անդամ, Ուկրաինայի ԲԳԱ ուրուլոգիայի ինստիտուտի տնօրեն, Ուկրաինայի Բարձրագույն ատեստավորման հանձնաժողովի նախագահ (1998 թվականի նոյեմբերից)։ Ա. Բոգոմոլեցի անվան ազգային բժշկական համալսարանի ուրուլոգիայի ամբիոնի վարիչ (1981 թվականից)։ Ուկրաինայի բժշկական գիտությունների ակադեմիայի ամսագրի և «Ուրոլոգիա» ամսագրի գլխավոր խմբագիր, «Բուժում և ախտորոշում» հրատարակչության գիտական ղեկավար։ Նյու Յորքի գիտությունների ակադեմիայի (1996), Բրազիլիայի բժշկական գիտությունների ակադեմիայի (1997), Լեհաստանի Շվեյցերի անվան բժշկության ակադեմիայի (1997), Բելառուսի բժշկական գիտությունների ակադեմիայի (1998), Ռուսաստանի բժշկական գիտությունների ակադեմիայի (2001) լիիրավ անդամ։ Տերնոոպոլի Ի. Յ. Գորբաչովսկու անվան պետական բժշկական համալսարանի պատվավոր պրոֆեսոր[1]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1938 թվականի հոկտեմբերի 2-ին Ուկրաինական ԽՍՀ Զապորոժիեի մարզի Մելիտոպոլ քաղաքում։ Ազգությամբ հույն է։
Սովորել է Կիևի բժշկական ինստիտուտի բժշկության ֆակուլտետում (1962)։
1970 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «Երեխաների ուրուլոգիական որոշակի հիվանդությունների ռադիոիզոտոպային ախտորոշման մեթոդներ», իսկ 1978 թվականին՝ դոկտորական ատենախոսություն «Ուրուլոգիական հիվանդների ֆունկուրոլոգիան և նեֆրոլոգիան հետվիրահատական շրջանում» թեմաներով։ 1966 թվականից աշխատել է Կիևի բժշկական ինստիտուտում։
Աշխատանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալեքսանդր Վոզիանովը գրել է ավելի քան 400 աշխատանք՝ հիմնականում ուրոլոգիական հիվանդությունների ախտորոշման և բուժման վերաբերյալ, այդ թվում՝ 30 մենագրություններ և դասագրքեր.
- «Ախտորոշման ռադիոիզոտոպային մեթոդները մանկական ուրոլոգիայում» (1972),
- «Հետազոտությունների ֆունկցիոնալ մեթոդները մանկական ուրոլոգիայում և նեֆրոլոգիայում» (1982),
- «Կրկնվող նեֆրոլիտի վիրաբուժական բուժում» (1984),
- «Մանկական տարիքի գործնական ուրոլոգիայի հիմունքները» (1984)
- «Ուրոլոգիայի ատլաս-ուղեցույց» (1990),
- «Միզապարկի և միզասեռական խուղակներ կանանց մոտ»
- «Կլինիկական ջերմաախտորոշում» (1991),
- «Միզապարկի հիվանդություններ երեխաների մոտ» (1992),
- «Ուրոլոգիա» (1993),
- «Միզապարկի քաղցկեղի նախաքաղցկեղային շրջանը և վաղ ձևերը» (1994),
- «Կլինիկական սեքսոլոգիա և անդրոլոգիա» (1996, համահեղինակ),
- «Սեքսոլոգիա և անդրոլոգիա» (1997),
- «Ցիտոկիներ։ Կենսաբանական և հակաբորբոքային հատկություններ» (1998),
- «Թերապևտիկ պրակտիկայում կենսաբանական հեղուկների միջփուլային տենսիոմետրիան և ռեոմետրիան» (2000)
- «Ուրոլոգիայի ատլաս-ձեռնարկ» (3 հատոր, 2001),
- «Չեռնոբիլի վթարի առողջապահական հետևանքները» (2003) և այլն։
Ալեքսանդր Վոզիանովը 15 հայտնագործությունների հեղինակ է
Պարգևներ և ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ուկրաինայի հերոս (օգոստոսի 21, 2000, առողջապահության և բժշկական գիտությունների զարգացման ոլորտում ուկրաինական պետությանը մատուցած նշանակալի անձնական ծառայությունների համար),
- Պարգևատրվել է իխան Յարոսլավ Իմաստունի IV (1999) և V (1998) կարգի շքանշաններով, Ուկրաինայի նախագահի պատվավոր մրցանակով (1996 թվական),
- Ուկրաինական ԽՍՀ և Ուկրաինայի պետական մրցանակի դափնեկիր, գիտության և տեխնիկայի բնագավառում (1986, 2001),
- Ուկրաինական ԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1986),
- Ուկրաինայի նախագահի պատվոգիր (1996),
- Ուկրաինայի նախարարների կաբինետի պատվոգիր (2003)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Вітчизняні вчені. Почесні професори ДВНЗ «Тернопільський державний медичний університет імені І. Я. Горбачевського МОЗ України» // Майбутнє твориться сьогодні (2007—2012) [Текст] / [М. А. Андрейчин, С. М. Андрейчин, Л. С. Бабінець та ін.]. — Тернопіль : ТДМУ : Укрмедкнига, 2012. С. 8—12. — ISBN 978-966-673-191-6.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Биография — Енциклопедія сучасної України
- Возианов Александр Фёдорович
- Александр Возианов
- Интервью Александра Возианова
- «Великий грек Украины» – автор В. И. Спажук, Литературный портрет А. Ф. Возианова. «ИПП «Промінь», ISBN 966-96743-8-1.
|
- Հոկտեմբերի 2 ծնունդներ
- 1938 ծնունդներ
- Մայիսի 7 մահեր
- 2018 մահեր
- Կիև քաղաքում մահացածներ
- Բժիշկներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Ուկրաինացի բժիշկներ
- Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի արտասահմանյան անդամներ
- Կիևի պատվավոր քաղաքացիներ
- Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի անդամներ
- Ժողովուրդների բարեկամության շքանշանի դափնեկիրներ
- Բժշկական գիտությունների դոկտորներ
- Խորհրդային բժիշկներ